ՌԴ Հանրային պալատի անդամ, Կրեմլին մոտ կանգնած քաղաքագետ Սերգեյ Մարկովը՝ մեկնաբանելով Սանկտ Պետերբուրգում ԼՂ հակամարտության կարգավորման հարցով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպումը,հայտնել է ,որ եթե Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո դիվանագետները լռում են, նշանակում է, որ մանրամասն քննարկումներ են ընթացել: «Հանդիպումը դրական են գնահատել երկու կողմերի ներկայացուցիչները:Ինձ համար դրականն այն էր, որ կայացավ առանց խորհրդականների երեք նախագահների փակ հանդիպումը, որի ժամանակ, հավանաբար, քննարկվել են բոլոր հարցերը, ինչպես նաև այն, որ դեռևս ոչ մի արտահոսք չի եղել: Դիվանագետների մոտ, որպես կանոն, այսպես է. եթե ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, նրանք պատմում են այն մասին, թե ինչի են հասել, իսկ եթե իրական բանակցություններ են ընթացել, որպես կանոն, նրանք լռում են»,-ասել է քաղաքագետը:
«Նովոստի Ադրբեջան»-իի փոխանցմամբ,Մարկովի խոսքով՝ դա վկայում է այն մասին, որ եռակողմ հանդիպման ժամանակ իրական առաջընթաց է գրանցվել: Քաղաքագետը հավելել է նաև, որ բանակցությունների սեղանին է նաև Կազանի բանաձևը: «Այդ բանաձևը մշակվել է 2011թ. Դմիտրի Մեդվեդևի նախագահության ժամանակ, սակայն դրա արդյունքը եղավ սառեցված կոնֆլիկտն ու քառօրյա պատերազմը: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս կտեսնենք դրա իրականացումը»,-ընդգծել է նա:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը