Պայթյուն Վարդենիսում. հայտնաբերվել է քաղաքացու դի
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղի է ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 1984թ. ծնված Գրիշա Շաբոյանը: Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ պայթյունը տեղի է ունեցել տանը կից օժանդակ շինությունում, իսկ այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները եւ փրկարարները: Ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ հունիսի 22-ին՝ ժամը 16.48-ին, ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
