«Նախ՝ ազատվում է 5 շրջանը, ապա՝ ևս 2-ը». Նովրուզ Մամեդով
Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման շուրջ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը: «Հակամարտությունը անհրաժեշտ է լուծել փուլային եղանակով՝ նախ՝ ազատվում է 5 շրջանը, ապա՝ ևս 2 շրջանը, և հստակեցվում է միջանցքը: Ապա հստակեցվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»,- ասել է Մամեդովը:
