Կաթոլիկ եկեղեցին սոցիալական ինստիտուտի է վերածվել և կարծեք՝ նոր տեղի փնտրտուքի մեջ է.ազգագարագետ
Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիում Հռոմի Պապի այցը նշանակալի համարեց հատկապես բարոյական և հոգևոր առումով և նկատեց. «Պապի քարոզը որոշակի հոգևոր ներազդեցություն կունենա, լրացուցիչ լիցք կհաղորդի:Արտաքին առումով, գիտենք, թե ինչպիսի լրացուցիչ հանրահռչակում կտա Հայաստանին նրա այցը։ Առավել ևս, իր իսկ բնորոշմամբ, նա Հայաստան է գալիս որպես ուխտագնացության: Կարծում եմ՝ Հռոմի պապը խաղաղության ուղերձը կբերի, ինչը կարևոր է մեր տարածաշրջանին»: «Հռոմի պապի կերպարը պետք է Հայաստանում ավելի լավ ներկայացվեր, քանի որ նա շատ ուշագրավ անցյալ ունի :Գործնական քայլեր են պետք, քանի որ 20-րդ դարը առատ էր ցեղասպանություններով, ինչը փոխանցվել է նաև 21-րդ դար: Կաթոլիկ եկեղեցին սոցիալական ինստիտուտի է վերածվել և կարծեք՝ նոր տեղի փնտրտուքի մեջ է»,-նկատեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և նշեց, որ գտնում է, որ եթե Վատիկանը ցեղասպանությունների դեմ հստակ աշխատելու ծրագիր որդեգրեր, ապա կաթոլիկ աշխարհի դերը կհստակեցվեր: Վարդան Դևրիկյանը նկատեց, որ կաթոլիկ եկեղեցին ծիսական առումով ավանդական եկեղեցի է, և ավանդական եկեղեցիներն այսօր կանգնած են այն խնդրի առաջ, թե ինչպես անել, որ մի կողմից ընկալելի ձևով ներկայանալ և մյուս կողմից՝ պահպանել ավանդույթները:
