Կուսակցությունները պետք է հանդես գան ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի.Իշխանյան
Ժիրայր ՍեֆիլյանիԻրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց,որ բոլոր կուսակցությունները պետք է միավորվեն ու հանդես գան ի պաշտպանություն : «Ցավալի է, որ շատ քաղաքական ուժեր չեն շտապում գնահատական տալ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանը: Իբրև թե չգիտեն՝ ինչ դատական համակարգ է Հայաստանում: Նախաքննությունը կարող է տևել, ասենք, մեկ տարի, և նրանք այսքան պետք է սպասե՞ն՝ գնահատական տալու համար:Ժ. Սեֆիլյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման ու նրա ձերբակալությունը շինծու է: Սարքովի գործընթաց է՝ սկսած վթարից, վերջացրած հայտնաբերված զենքերով: Եթե սխալվեմ, պատրաստ եմ սխալիս համար ներողություն խնդրել: Բայց պարզից էլ պարզ է, որ Հայաստանում, ի դեմս Սեֆիլյանի, ունեցանք հերթական քաղբանտարկյալը»,- ամփոփեց Ավետիք Իշխանյանը:
