Հռոմի Պապը Արարատ լեռան ուղղությամբ աղավնիներ բաց կթողնի
Վատիկանի Ռադիոյի հաղորդմամբ, Սուրբ Աթոռի (Վատիկանի) մամուլի ծառայության տնօրեն Հայր Ֆեդերիկո Լոմբարդին լրագրողներին հայտնել է,որ Հռոմի Պապը Հայաստան կատարելիք այցով ցանկանում է ընդգծել իր մտերմությունը ողջ հայ ժողովրդի նկատմամբ և կիսել խաղաղության հասնելու նրա ձգտումը, որն իր երկարամյա պատմության ընթացքում կրել է բազմաթիվ տառապանքներ: Հռոմի Պապի այցելության էկումենիկ բնույթ է կրելու, և շարունակությունն է 2015 ապրիլին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Վատիկան կատարած այցելությանը: Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան Քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հանդիպում կունենա Մեծ Եղեռնի զոհերի ժառանգների հետ: Հայր Ֆեդերիկո Լոմբարդին տեղեկացրել է նաև, թե հայաստանյան այցի ընթացքում Պապին ուղեկցող լրագրողների կազմում է լինելու իր վաղեմի ընկերոջ` արգետնիահայ եպիսկոպոսի դուստրը` Եվանգելինա Հիմիթյանը: Նշվում է, թե լրագրողի ծնողները վերապրել են Օսմանյան կայսրությունում 1915թ-ին իրագործված հայկական ջարդերը: Հռոմի Պապիը Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում բացօթյա պատարագ է մատուցելու: Հայր Ֆեդերիկոյի տեղեկացմամբ, այցելության եզրափակիչ օրը Հռոմի Պապը աղոթք կմատուցի Խոր Վիրապի վանքում, որը գտնվում է Թուրքիայի սահմանի հարևանությամբ,որտեղ էլ էլ Հռոմի Սրբազան Քահանայապետը Արարատ լեռան ուղղությամբ աղավնիներ բաց կթողնի:
