Ունենք հերթական քաղաքական բանտարկյալը
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Հայելի ակումբում լրագրողներին ասաց. «Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը սարքովի, շինծու գործ է:Կարծես երկնքից են իջել եւ չգիտեն, թե Հայաստանում ինչպես է գործում դատաիրավական համակարգը, կարծես՝ միայն օրենքի սահմանում, այլ ոչ թե պատվերով»: Վերջինս Ժիրայր Սեֆիլյանին համարում է հերթական քաղբանտարկյալը: Պարոն Իշխանյանը պատրաստ է ներողություն խնդրել, եթե հանկարծ սխալվի իր դիրքորոշման հարցում, բայց վստահ է, որ այդպես չի լինելու: «Սա քաղաքական հետապնդում է մի մարդու նկատմամբ, որը չի հարմարվում մնացած քաղաքական ուժերի պես: Նա նվիրյալ է եւ իր տեսլականով ուզում է իրավիճակ փոխել Հայաստանում»,-ասաց իրավապաշտպանը՝ նշելով, որ Ժիրայր Սեֆիլյանի սկզբունքը քաղաքացիական անհնազանդությունն է եւ ուժի կիրառման բացառումը:
