«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը, ի տարբերություն Վիեննայի, հայկական կողմը խիստ սահմանափակ` 2-3 հեռուստալրագրող է տարել: Ալիեւը, ինչպես միշտ, առանց լրագրողների է եղել՝ իր «լիչնիկներով»: Իսկ ռուսական կողմի լրագրողները շատ են եղել եւ բավականին լավ պատրաստված, Ղարաբաղի պատմությունն ու խնդիրն ուսումնասիրած:
Իսկ ինչո՞ւ ոչ Նալբանդյանը, ոչ էլ Սերժ Սարգսյանն այս անգամ հարցազրույց չտվեցին․ ԱԳՆ մեր աղբյուրն ասաց` հանդիպումից հետո կողմերի հայտարարությունում ամեն ինչ ասված էր, նախորդ անգամ էլ օդում առկա բոլոր հարցերի պատասխանները հնչել էին: Իսկ ինչպե՞ս է գնահատում հայկական կողմն այդ հանդիպումը. ոչ Ալիեւը, ոչ էլ Սարգսյանը մի տեսակ «ուրախ» չէին, եթե մնանք դեմքերի արտահայտություններով կողմնորոշվելու-հասկանալու հույսին:
«Սխալվում եք, նորմալ, կարելի է ասել` դրական, մանավանդ Կասպրչիկի առաքելության ընդլայնման մասով, Սերժ Սարգսյանն էլ, ի դեպ, բավականին բարձր տրամադրությամբ նստեց ինքնաթիռ»»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը