ArmPhone-ի տեղը շուկայում

Յուրաքանչյուր գնային առաջարկում ընտրվել է երեք այլ հեռախոս՝ հասկանալու, թե գնորդն ինչ այլընտրանք ունի: Վերցվել են հայաստանյան ամենախոշոր էլեկտրոնային տեխնիկայի խանութներից մեկի առաջարկած գները: Այս հրապարկման մեջ կներկայացնենք համեմատություն երեք` 110, 130 և 151 հազար դրամ գնային սեգմենտներում: Այս մասին գրում է «Արմենպրես»-ը, որը  դիտարկել է հայաստանյան շուկայում առկա հեռախոսների գնային առաջարկներն ու դրանց պարամետրերը՝ համեմատություն կատարելով ArmPhone-ի տարբեր մոդելների հետ՝ հիմք ընդունելով գինը:

110 հազար դրամ գնային սեգմենտում ArmPhone 0505 մոդելն է ներկայացված:  Android 5.1 օպերացիոն համակարգով աշխատող հեռախոս է: Ունի 5.0 դյույմանոց սենսորային էկրան, 1.3 գեգահերց քառամիջուկ պրոցեսոր և 2 գեգաբայթ օպերատիվ հիշողություն։ Հեռախոսի ներքին հիշողությունը 16 գեգաբայթ է, որը հնարավոր է ավելացնել։ Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա ArmPhone 0505 մոդելն ունի 13 մեգապիկսել հիմնական տեսախցիկ և 5 մեգապիկսել առջևի տեսախցիկ։ Քարտերը 2-ն են, ապահովում է 4G հասանելիություն: Նույն գնային առաջարկն է գործում հետևյալ հեռախոսների համար՝Samsung Galaxy A300F, HTC Desire 626G+ և Microsoft Lumia 640 XL Dual SIM: Samsung Galaxy A300F-ն արժե 105 հազար դրամ, աշխատում էAndroid 5.0.2 օպերացիոն համակարգով, ունի 1.2 գեգահերց քառամիջուկ պրոցեսոր: Էկրանը սենսորային է, 4.5 դյույմանոց: Ունի 1 ԳԲ օպերացիոն հիշողություն, ներքին հիշողությունը 16 ԳԲ է, հնարավոր է լրացնել microSD-ի միջոցով մինչև 64 գեգաբայթ:Հեռախոսի հիմնական տեսախցիկը 8 մեգապիկսել է, առջևինը` 5 ՄՊ: Ապահովում է 4G հասանելիություն: HTC Desire 626G+ մոդելի հեռախոսի գինը ևս 105 հազար դրամ է: Աշխատում է Android 4.4 օպերացիոն համակարգով, պրոցեսորը՝ 1.7 գեգահերց ութմիջուկանի: Էկրանը սենսորային է, 5.0 դյույմանոց: Օպերացիոն հիշողությունը 1 գեգաբայթ է, ներքին հիշողությունը 8 ԳԲ, լրացուցիչ` microSD մինչև 32 գեգաբայթ: Հիմնական տեսախցիկը 13 մեգապիկսել է, առջևինը` 5 ՄՊ: Երկքարտանի է, 3G հասանելիությամբ: Microsoft Lumia 640 XL Dual SIM-ն արժե 107 հազար 500 դրամ: Աշխատում է Microsoft Windows Phone 8.1 օպերացիոն համակարգով, 1.2 գեգահերց քառամիջուկ պրոցեսորով: Սենսորային էկրան է՝ 5.7 դյույմանոց: Օպերատիվ հիշողությունը 1 ԳԲ է, ներքին հիշողությունը 8 գեգաբայթ է, լրացուցվում է microSD-ի միջոցով մինչև 128 ԳԲ: Հիմնականտեսախցիկը 13 ՄՊ է, առջևի`5 ՄՊ: Քարտերի քանակ 2 է, պահովում է 3G հասանելիություն: 130 հազար դրամ արժողությամբ ArmPhone 0509 մոդելն աշխատում է Android 6.0 օպերացիոն համակարգով: Այն ունի 5.00 դյույմանոց սենսորային էկրան, 1.0 գեգահերց քառամիջուկ պրոցեսոր, 2 գեգաբայթ օպերատիվ հիշողություն և 16 գեգաբայթ ներքին հիշողություն։ Հեռախոսի հիմնական տեսախցիկը 13 մեգապիկսել է, իսկ առջևինը՝ 5 մեգապիկսել։ Առկա է մեկ քարտի հնրավորություն, ապահովում է 4G հասանելիություն: Այս մոդելն ունի մատնահետքով արգելափակելու հնարավորություն, ինչի շնորհիվ ապահովվում է հավելյալ պաշտպանություն։ Micromax Sliver 5 Q450-ի արժեքը ևս 130 հազար դրամ է: Աշխատում է Android 5.0.2 օպերացիոն համակարգով: Այն ունի 4.5 դյույմանոց սենսորային էկրան, 1.2 գեգահերց քառամիջուկ պրոցեսոր: Հեռախոսի օպերատիվ հիշողությունը 2 գեգաբայթ է, ներքին հիշողությունը 16 ԳԲ է, լրացվում է: Հիմնական տեսախցիկը8 մեգապիկսել է, առջևինը՝ 5 ՄՊ: SIM քարտերի քանակը 1 է, ապահովում է 4G հասանելիություն: Nokia Lumia 830-ի գինը 135 հազար դրամ է: Հեռախոսն աշխատում է Microsoft Windows Phone 8.1 օպերացիոն համակարգով: Ունի 5.0 դյույմանոց սենսորային էկրան, 1.2 գեգահերց քառամիջուկ պրոցեսոր: Nokia Lumia 830-ն ունի 1 ԳԲ օպերատիվ հիշողություն, ներքին հիշողությունը 16 գեգաբայթ է, լրացվում է microSD-ի միջոցով՝ մինչև 128 ԳԲ: Հեռախոսի հիմնական տեսախցիկը 10 մեգապիկսել է, առջևինը` 0.9 ՄՊ, 720p: Քարտերի քանակը 1 է, ապահովում է 4G հասանելիություն: Galaxy S5 mini Duos G800 WHITE -ի արժեքը 125 հազար դրամ է: Օպերացիոն համակարգը Android 4.4.4  է: Հեռախոսն ունի 4.5 դյույմանոց սենսորային էկրան, 1.4 գեգահերց, քառամիջուկ պրոցեսոր: Ունի 1.5 գեգաբայթ օպերատիվ հիշողություն, ներքին հիշողությունը 16 ԳԲ է, լրացվում է microSD-ի միջոցով՝ մինչև 64 ԳԲ: Հիմնական տեսախցիկը 8 մեգապիկսել է, առջևին՝ 2.1 ՄՊ: Երկքարտանի է, ապահովում է 4G հասանելիություն: Սպառողին ներկայացված մոդելներից լավագույնը՝ 151 հազար դրամ արժողությամբ ArmPhone 0520 սմարթֆոնն է: Այն աշխատում է Android 5.1 օպերացիոն համակարգով, ունի 5.2 դյույմանոց սենսորային Full HD էկրան, 1.3 գեգահերց ութամիջուկ պրոցեսոր, 3 գեգաբայթ օպերատիվ հիշողություն և 32 գեգաբայթ ներքին հիշողություն, որը հնարավոր է ավելացնել։ Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա ArmPhone 0520-նն ունի 13 մեգապիկսել հիմնական տեսախցիկ և 8 մեգապիկսել առջևի տեսախցիկ։ Քարտերի քանակ 2 է, ապահովում է 4Gհասանելիություն: Lenovo Vibe X3 A7010-ի գինը 153 հազար 500 դրամ է: Աշխատում է Android 5.1.1 օպերացիոն համակարգով, պրոցեսորը՝ 1.3 գեգահերց, ութմիջուկանի է: Էկրանը սենսորային է, 5.5 դյույմանոց: Հեռախոսն ունի 2 գեգաբայթ օպերատիվ հիշողություն ներքին հիշողությունը 32 ԳԲ է, լրացուցվում է microSD-ով: Հիմնական տեսախցիկը 13 մեգապիկսել է, առջևինտ` 5 ՄՊ: Քարտերի քանակ 2 է, ապահովում է 4G հասանելիություն: N9000 Galaxy Note 3 WHITE-ն արժե 150 հազար դրամ: Աշխատում է Android 4.3 օպերացիոն համակարգով, ունի 1.9 գեգահերց, ութմիջուկանի պրոցեսոր, 5.7 դյույմանոց սենսորային էկրան, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն: Ներքին հիշողությունը 32 ԳԲ է, լրացվում է մինչև 64 գիգաբայթ: Հիմնական տեսախցիկը 13 մեգապիկսել է, առջևինը` 2 մեգապիկսել: Քարտերի քանակ 1 է, հասանելիությունը՝ 3G: Samsung Galaxy A3 (2016) SM-A310F հեռախոսը սպառողը կարող է ձեռք բերել 162 հազար 500 դրամով: Աշխատում է Android 5.1.1 օպերացիոն համակարգով, ունի 1.5 գեգահերց քառամիջուկ պրոցեսոր: Էկրան սենսորային է, 4.7 դյույմանոց: Հեռախոսն ունի 1.5 գեգաբայթ օպերատիվ հիշողություն, ներքին հիշողությունը 16 գեգաբայթ է, լրացվում է մինչև 128 ԳԲ: Հիմնական տեսախցիկը 13 մեգապիկսել է, առջևի տեսախցիկը 5 ՄՊ է:  Հեռախոսը երկքարտանի է, ապահովում է 4G հասանելիություն: 50 և 90 հազար դրամանոց առաջարկներն այստեղ:  

դիտվել է 131 անգամ
Լրահոս
Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am