Ժամը 21։10- ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի 35/36 տան մոտ գտնվող դիտահորի մոտ քաղաքացիներ կան, որոնց ինքնազգացողությունը վատ է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ հատուկ հրշեջ ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ։ Հրշեջ-փրկարարները դիտահորի միջից դուրս են բերել 2 տղամարդու, որոնցից մեկին՝ փրկարարների օգնությամբ օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենան տեղափոխեց «Արմենիա» բժշկական կենտրոն: Ցավոք, մյուսին, ում նույնպես փրկարարները դուրս բերեցին դիտահորի միջից՝ մահացավ:
Ոստիկանությունն ու քնչական բաժինը պարզում են մահացածի և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը