«Ժողովուրդը» գրում է. «Հաջորդ երկուշաբթի ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ, որի օրակարգում կլինի ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Այդպիսով՝ պետք է կյանքի կոչվի իշխանական ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի եւ ոչ իշխանական ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի միջեւ կնքված համաձայնագիրը: Ընտրական օրենսգրքում սպասվող փոփոխություններով նախատեսվում է հիմնովին փոխել քվեարկության գործընթացը: Ըստ այդմ, ընտրողները կկարողանան քվեարկել միայն նույնականացման քարտերով, որոնք նրանց կտրվեն անվճար, քվեարկության ողջ ընթացքն էլ տեղամասում կտեսագրվի եւ օնլայն կհեռարձակվի: Այդ համակարգերի ներդրման համար կպահանջվի 15 մլն եվրո, որից 9 միլիոնը Եվրամիությունը խոստացել է հատկացնել: ՀՀ իշխանությունները ներկայումս բանակցում են մնացած 6 միլիոնի ֆինանսավորման աղբյուրներ գտնելու համար»:
Կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը