«Հերթական քաղաքական հալածանքն է: Այս օրերին մեր երկիրը շատ վտանգավոր փուլում է գտնվում եւ ժողովուրդը պետք է գիտակցի, մինչեւ Սերժ Սարգսյանից չազատվի , երկիրը գնում է կործանման»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց Քննչական կոմիտեում իր փաստաբանի հետ գտնվող Ժիրայր Սեֆիլյանը:
Հիշեցնենք, որ նա այսօր ձերբակալվել է Ժիրայր Սեֆիլյանը, որից հետո նրա տանը եւ «Սարդարապատ» շարժման գրասենյակում կատարվել է խուզարկություն: ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:
Ժիրայր Սեֆիլյանը մեղադրանքի հետ կապված որեւէ բան չհայտնեց՝ նշելով, որ նոր են ծանոթանում մեղադրանքին:
Իսկ նրա պաշտպան Արա Զաքարյանը ձերբակալությունը համարում է քաղաքական պատվեր. «Իշխանություններն ամեն գնով փորձում են հետապնդում իրականացնել արտահայտված կարծիքի եւ դիրքորոշման վերաբերյալ: Ապրիլյան դեպքերի հետ կապված հայտարարությունների արդյունք է դա»:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը