«Հարցրել եմ Սերժ Սարգսյանին, թե ո՞վ է իրեն փոխարինելու». սոցիոլագ. տեսանյութ
«Հարցրել եմ Սերժ Սարգսյանին, թե ո՞վ է իրեն փոխարինելու:Նախագահը պատասխանեց՝ շուտ չի, ընտրությունները լինի, դրա մասին կմտածենք: Դա նախորդ նախագահական ընտրություններից առաջ էր»,-այս մասին Հայելի ակումբում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգը կարևոր է համարում, որ նախագահը իր կողքին պատրաստի մի անձ, ով կարող է իրեն ցանկացած պարագայում փոխարինող լինել: «Օրինակ, Ռուսաստանում գիտենք, որ մի բան լինի, Պուտինից հետո կարող է Մեդվեդևը ղեկավարել»,-ընդգծեց պարոն Ադիբեկյանը:
