Այսօր Սանկտ Պետրբուրգում սպասվող Սերժ Սարգսյան - Իլհամ Ալիեւ հանդիպմանը, բացի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, ներկա են լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն:
«Գեղեցիկ Կոնստանտինովյան պալատը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների այսօրվա հանդիպման վայրն է», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Հիշեցնենք, որ այսօր Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ կայանալու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նվիրված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջնորդությամբ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել Վիեննայում մայիսի 16-ին, որի ընթացքում բանակցությունները շարունակելու համար համապատասխան միջավայր ստեղծելու նպատակով կողմերը ձեռք էին բերել պայմանավորվածություն ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակի կարողությունները եւ հիմնել միջադեպերի հետաքննության մեխանիզմներ:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը