Եւս մեկ ավտովթար Բաքվի «Ֆորմուլա 1»-ում
Ադրբեջանի մայրաքաղաքում երկրորդ օրն անցկացվող «Ֆորմուլա 1»-ում երկրորդ վթարն է եղել։ Այսօր արդեն մրցուղուց դուրս է բերվել հինգ ավտոարշավորդ: Այս մասին կրկին հաղորդում է haqqin.az-ը՝ մանրամասնելով, որ GP2. կարգի մրցումներին Բաքվի մայրուղու առաջին իսկ ոլորանի վրա տեղի է ունեցել ավտովթար, ինչի արդյունքում՝ մրցման հինգ մասնակիցներ մրցուղուց դուրս են բերվել։ Հիշեցնենք, որ երեկ առաջին ավտովթարի հեղինակ էր դարձել Red Bull Racing –ի հրամանատար Դանիել Ռիկարդոն՝ կորցնելով մեքենայի կառավարումը և այն հարվածել պատին:
