Այսօր` հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում` «Մալիբու » ժամանցի կենտրոնի մոտ, բախվել են Տավուշի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 54-ամյա Արթուր Սիմոնյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 71 AA 222 համարանիշի և Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 29-ամյա Գագիկ Շատվերյանի վարած Opel մակնիշի 34 OR 188 համարանիշի ավտոմեքենաները: Վերջինն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mitsubish մակնիշի 41 LT 001 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 2107–ի վարորդ Ա. Սիմոնյանին, նրա ուղևորին, Opel -ի վարորդ Գ. Շատվերյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել են Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղից 2 հոգի տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել Աբովյանի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է ավագ քննիչ Էդգար Բալոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Աբովյանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը