Ռուսաստանը ոչ մի օր չի կասեցրել Թուրքիայի գազամատակարարումը. Պուտին
TASS լրատվական գործակալության փոխանցմամբ`Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ մի օր չի կասեցրել Թուրքիային «Երկնագույն հոսք» գազատարով գազի մատակարարումները` չնայած բոլոր բարդություններին: «Մենք ոչ մի օր չենք կասեցրել Թուրքիայի գազամատակարարումը` չնայած բոլոր բարդություններին: Սև ծովի հատակով անցնող «Երկնագույն հոսքը» գործում է ողջ ծավալով: Ցամաքային հատվածով մատակարարումներն ընթանում են ողջ ծավալով»,- ասել է Պուտինը:
