Առաջին աշխարհամարտի տարիներին Գերմանիան Օսմանյան կայսրության ամենակարևոր դաշնակիցներից էր: Իր հյուպատոսներից ստացած զեկույցների արդյունքում երկիրը շատ լավ տեղեկացված էր, որ հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվում: Այս մասին Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում ասել է Der Spiegel պարբերականի նախկին գլխավոր խմբագիր, գերմանացի պատմաբան Վոլֆգանգ Գուստը` խոսելով Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիայի պատասխանատվության մասին:
Պատմաբանը նշել է, որ Ցեղասպանության տարիներին գերմանացի դիվանագետները օսմանյան կառավարությանը շատ անվնաս նամակներ էին գրում` փորձելով միայն տպավորություն ստեղծել, թե ցանկանում են հայերին օգնել: Սակայն Գերմանիայի արտգործնախարարության արձագանքն այլ էր: Այն ժամանակվա կանցլեր Բեթման Հոլվեգն այդ տարիներին ասել էր. «Մեր միակ նպատակը մինչև պատերազմի ավարտը Թուրքիային մեր կողքին պահելն է, այդ ընթացքում հայերի լինել-չլինելը կարևորություն չունի»:
Գուստը փաստել է, որ Հայոց ցեղասպանության հարցում պետք չէ աչքաթող անել նաև Թուրքիայում գերմանացի զինվորականների դերը: Կայսրության մի շարք հատվածներում նրանք անձամբ են ղեկավարել հայաբնակ շրջանների վրա իրականացվող հարձակումները:
«Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը նման է այլ խորհրդարաններում ընդունված բանաձևերին, ինչը, մեղմ ասած, զարմացնող է, իսկ անձամբ իմ կարծիքով` սկանդալային, քանի որ գերմանացիները հայերի ապրած ողբերգության ականատեսները չէին, այլ գործող անձինք էին»,- նշել է Գուստը` հիշեցնելով, որ գերմանացիները ոչինչ չեն ձեռնարկել Ցեղասպանությունը կանխելու կամ ինչ-որ կերպ դրա հետևանքները թեթևացնելու համար:
«Այս բանաձևը, պաշտոնապես «ցեղասպանություն» անվանելով Հայոց ցեղասպանությունը, հնարավոր է, որ բացի շատ գերմանացիների, այդ թվում և թուրքական ծագում ունեցողների աչքերը: Բացի այդ, այն կարող է ավելի տեսանելի դարձնել գերմանացիների և մյուսների կողմից իրականացված այլ ցեղասպանությունները ևս»,- ասել է նա:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը