Դավաճան կա քաղաքում. «Ազգ»/տեսանյութ/

«Ազգ»ը գրում է. «Տեսանյութը տևում է 11 րոպե 21 վայրկյան, այն ներկայացնում է ապրիլի մեկիՙ լույս 2-ի գիշերը Թալիշի մատույցներում, առաջին գծում տեղի ունեցած իրադարձությունների սկիզբը: Նկարահանված է ջերմացույցով (տեպլովիզոր), որով մեր որոշ հենակետեր համալրված են: Թե ինչ է ներկայացվում տեսանյութումՙ չեմ ասի, նախ որովհետև պետական գաղտնիք է, հետո էլՙ գրեթե բոլորն արդեն տեսել են, Youtube-ում հանգիստ դրված է, մի քանի տասնյակ հազար դիտում ունի, կարող եք մտնել այնտեղ, որոնելՙ «Ի՞նչ է կատարվել ապրիլի 2-ի գիշերը Թալիշում. Տեսանյութ» բառերի օգնությամբ և Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական գաղտնիքը ձեր առջև կբացվի: Բայց սկզբից սկսենք: «Նոր Հայաստան» շարժումը, որի մեջ են մտնում, օրինակ, Անդրիաս Ղուկասյանիՙ «Ոտքի Հայաստան», ինչպես նաև Ժիրայր Սեֆիլյանիՙ «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպությունները, անցած երկուշաբթի երթ էր կազմակերպել դեպի Երևանում ՄԱԿ-ի գրասենյակ: Նպատակն, ինչպես պարզվեց, ՄԱԿ-ին նամակ հանձնելն է: Բայց դա հեչ, նամակին կից տեսանյութ էլ հանձնեցին, որի մասին արդեն խոսեցի: Ավելի ուշ Անդրիաս Ղուկասյանը ներկայացրեց, որ տեսանյութը հանձնել են ՄԱԿ-ի գրասենյակ, որպեսզի ՄԱԿ-ը ստանա ապացույցն այն մասին, որ ապրիլյան սրացումների ժամանակ նախահարձակ կողմը եղել է Ադրբեջանը: Այսինքն նպատակը եղել է սա: Տեսանյութում (դա կասեմ) իսկապես երևում է, որ ադրբեջանական կողմից մոտավորապես հարյուր հոգով շարժվում են դեպի մեր դիրքերը… Բայց, տղերք, դուք իրո՞ք կարծում եք, որ ՄԱԿ-ն այդ ապացույցի կարիքն ուներ: Այսինքն ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը ձեր տված տեսանյութը ուղարկել է Նյու Յորքՙ «Անձամբ գլխավոր քարտուղար պարոն Մունին» խորագրով, ու հիմա Մունն իր օգնականների հետ նստած նայո՞ւմ է: Եթե այո, ապա միամիտ եք, բայց չէ՞ որ միամիտ չեք: Կամ մի՞թե կարծում եք, որ ադրբեջանական կողմի նախահարձակ լինելն այլևս ապացույցների կարիք ունի, ո՞վ չգիտի, ՄԱԿ-ը՞: Նախ գիտի, բայց եթե անգամ ՄԱԿ-ը չգիտի, կամ գիտի, դրանից բան չի փոխվելու: Բայց խնդիրն անգամ սա չէ, նկատի ունեմ այն, որ տղերքը պետական գաղտնիք են բացահայտել ՄԱԿ-ին: Խնդիրն ուրիշ տեղ է: Նախ, տեսանյութը նույն օրը տեղադրվում է համացանցում, իսկ դա, կներեք, բայց ՄԱԿ չէ, համացանցում ավելի շատ մարդ կա, քան ՄԱԿ-ում պետություն: Այսինքն ամեն ոք կարող է գտնել այս տեսանյութը ու նայել, ընդ որումՙ դադարներով, հետ ու առաջ տալով, նորից, երրորդ անգամ, չորրորդ անգամ: Ամեն ոք ասելով նկատի ունեմ նախ և առաջ ամեն ադրբեջանցի: Այսինքն, եթե նպատակը եղել է ՄԱԿ-ին ադրբեջանական կողմի նախահարձակ լինելը ապացուցելը, ապա ինչու ՄԱԿ-ին տեսանյութը չի հանձնվելՙ «Հույժ գաղտնի» ծրարի մեջ և, ամենակարևորը, ինչո՞ւ է այդ տեսանյութը հայտնվում համացանցում, ո՞վ է այն տեղադրում համացանցում: Բնականաբար նա, ով ունի, կամ ով գողացել է: Ու եթե հաշվի առնենք, որ տեսանյութը «Նոր Հայաստանից» ոչ ոք չի գողացել, հակառակ պարագայում նրանք այդ մասին կասեին, եզրակացնում ենք, որ այն տեղադրել է ինչ-որ «նոր հայ»: Սա արդեն դավաճանություն է, տղերք, պետական գաղտնիքի բացահայտումը հենց այդպես էլ կոչվում էՙ դավաճանություն: Ընդ որում, երբ պետական գաղտնիքը բացահայտվում է առանց թշնամու կողմից ճնշման, կոչվում է ստո՛ր դավաճանություն: Բայց այս պատմությունն այսքանով չի ավարտվում: ՀՀ ՊՆ-ից տեսանյութի և դրա տարածման հետ կապված հորդորում են դիմել ԼՂՀ ՊԲ-ին: Իսկ գիտե՞ք, թե ինչ է ասում ԼՂՀ ՊԲ-ն: Նրանք ասում ենՙ դիմեք նրանց, ովքեր նկարահանել են այդ տեսանյութը: Բայց, գրողը տանի, սա պետական գաղտնիք է, այն բացահայտվել է, ընդ որում բացահայտել են ոչ թե նրանք, ովքեր նկարահանել են, որոնք, ի գիտությունՙ ԼՂՀ ՊԲ-ի զինվորներ են, այլ նրանք, ովքեր տարածել են: Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ից ներկայանալ չցանկացող մի պաշտոնյա հայտնեց, որ տեսանյութն ամբողջական չէ, իբր հայկական կողմի մարտավարությունն այնպես է եղել, որ պետք է թողնեինք, որ ադրբեջանցիները կուտակվեին, հետո ջարդեին: Ասենք թե այդպես է, բայց, տղերք, ո՞վ է տարածել այդ տեսանյութը, երբ մենք գիտենք, թե ո՞վ է այն հանձնել ՄԱԿ-ին: Կարևորը սա է, իսկ այն, որ մենք ջարդել ենք ադրբեջանցիներինՙ բոլորս գիտենք: Հա, սիրելի զինվորներ, երբ թեկուզ ջերմացույցով նկարահանում եք, թեկուզ հակառակորդին, ապա խուսափեք հայհոյելուց, շատ հնարավոր է ձեր հայհոյանքները մտնեն համացանց: Համենայն դեպսՙ դավաճան կա քաղաքում:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am