Մոսկվայի ու Բաքվի խաղը` Ղարաբաղում

Կրեմլը հաստատել է, որ հաջորդ երկուշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի օրակարգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրն է: Դա կլինի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկրորդ հանդիպումը ապրիլյան ճգնաժամից հետո: Առաջին նման հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջնորդությամբ տեղի է ունեցել մայիսի 16-ին Վիեննայում: Քննարկումներին մասնակցել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը: Վիեննայի քննարկումներից հետո միջնորդները հայտնել են, որ հունիսին կազմակերպվելու է նախագահներ Սարգսյանի և Ալիևի նոր հանդիպումը: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը երեկ նշել է, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Պուտինը նախ առանձին կհանդիպի իր հայ և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ, ինչից հետո կսկսվի եռակողմ քննարկումը: Ուշակովի փոխանցմամբ՝ «կձեռնարկվեն ակտիվ քայլեր հակամարտության կարգավորման հարցում կողմերին օգնություն ցույց տալու ուղղությամբ»: Ռուսաստանի նախագահի օգնականը երեկ ընդգծել է, որ հենց Մոսկվան է վճռական դեր կատարել ապրիլին մարտական գործողությունները դադարեցնելու գործում: Պուտինը մի քանի անգամ հեռախոսով զրուցել է Սարգսյանի և Ալիևի հետ, երկու երկրների պաշտպանության նախարարները և զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը այցելել են Մոսկվա, իսկ ապրիլի սկզբին Երևան և Բաքու է մեկնել վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Հիմա մենք շարունակում ենք մեր միջնորդական ջանքերը՝ մշտապես և համապարփակ եղանակով համագործակցելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող պետությունների հետ և հիմնվելով այն հայտարարությունների վրա, որոնցով 2009-2013 թվականների ընթացքում հանդես են եկել Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները: Տեսնենք, թե ինչ կտա եռակողմ հանդիպումը, մենք իրագործելու ենք շատ ակտիվ և շահագրգիռ երկխոսություն»,- ասել է Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը: Հունիսի 6-ին Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը ասաց, որ կա շրջանակային պայմանավորվածությունների հասնելու հեռանկար: Նա ասել է, թե որոշակի փուլում, շրջանակային պայմանավորվածությունները համաձայնեցնելուց հետո, հնարավոր կլինի նաև բանակցային սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների վերադարձը: Բայց այս ամենի մեջ հետաքրքրականն այն է, որ արձանագրվեց, որ Պուտինի հովանավորությամբ կազմակերպվող հանդիպման նախապատրաստմանը չի մասնակցում ԵԱՀԿ-ն: Համաձայնեք, որ նման բան առաջին անգամ է տեղի ունենում: Սա առավել քան, տարօրինակ է: Սա նշանակում է` Մոսկվան չի վստահում ԱՄՆ-ին ու Ֆրանսիային: Մոսկվան ունի այլ նպատակներ ու գաղափարներ Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում: Եթե վերլուծենք ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքը, ապա կարելի է արձանագրել, որ Մոսկվան ի սկզբանե էլ այլ նպատակներ է ունեցել: Քառօրյա պատերազմից 4 օր անց Մոսկվայում կայացավ Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈՒ շտաբի ղեկավարների հանդիպումը, որտեղ էլ զինադադարի պահպանման պայմանավորվածություն ձեռքբերվեց: Դրանից հետո Երևան ժամանեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որի այցից առաջ պաշտոնական Մոսկվան արձանագրեց, որ նա «դատարկ ձեռքով» չի գալիս: Բայց հետո Վիեննայում կայացավ Սարգսյան-Ալիև առաջին հանդիպումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գերատեսչության ղեկավարների մասնակցությամբ, որտեղ մի շարք պայմանավորվածություններ ձեռքբերվեցին: Այժմ, սակայն, Մոսկվան, ըստ ամենայնի, գոհ չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից և ձգտում է առանձին խաղ տանել: Ու դա, վստահաբար, նաև Բաքվի խաղն է: Թամար Բագրատունի

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am