Ադրբեջանական ԶԼՄ-ները Իվետա Մուկուչյանի Հունաստանում արված անգրագետ և հիմար արտահայտություններից հետո (սկզբից ես ինքս չէի հավատում, սակայն...) որոշել են հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներին ևս օգտագործել հակահայ քարոզչության մեջ: Բաքվի ԶԼՄ-ների մեջ ապատեղեկատվության «աստղ» համարվող Haqqin.az կայքը տեղեկություն է տարածել, ըստ որի` հայկական էստրադայի ներկայացուցիչ Լիլիթ Հովհաննիսյանը, որի ստեղծագործությունները լի են արևելյան «մոտիվներով» իբր իր Facebook-յան էջում Ջիվան Գասպարյանի կողմից «Սարի աղջիկ» երգի կատարման տեսագրությունն է տեղադրել և հետևյան գրառումն արել. «Որքան մարդը կարող է լինել անազնիվ, որ կատարի ադրբեջանական երգ և այն ներկայացնի որպես հայկական: Կարելի է թշնամի լինել, բայց ինչո՞ւ լինել խարդախ: Ցանկանում են երեխա ունենալ ադրբեջանցուց»: Այ այսպիսի երջանիկ նոտայով է վերջանում Haqqin.az-յան «Լիլիթ Հովհաննիսյանի» գրառումը:
Նախօրոք ասեմ, որ մտադրություններ չունեմ անդրադառնալու Լիլիթ Հովհաննիսյանի ճաշակին և երգարվեստին: Դա չէ իմ այս գրառման նպատակը :
Այս հիմարությունը ստուգելու համար հյուրնկալվեցի Լիլիթ Հովհաննիսյանի Facebook-յան պաշտոնական էջ, որտեղ, ինչպես սպասվում էր, այդպիսի գրառում չկար: Հետևություն՝ Haqqin.az-ը հենց ինքն է բացել Լիլիթ Հովհաննիսյանի անունով այդ կեղծ էջը,գրառումներ է անում նրա անունից և դրանց հղում անելով նյութեր է գրում՝ սեփական հասարակությանը համոզելով, որ «Սարի աղջիկ» երգը, որը թուրքերն անվանում են «Սարի գյալին» ադրբեջանական է: Էլ չեմ ասում,որ միևնույն ժամանակ Լիլիթի անունից «գովազդում» են սեփական որձ մկկացողներին:
Չեմ զարմանա, եթե հետագայում ադրբեջանական ԶԼՄ-ներից իմանանք,որ «դիպուկահար» Նազենի Հովհաննիսյանը երազում է նմանվել լաչառ Լեյլային, Շուշան Պետրոսյանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Անդրեն կամ Հայկոն երազեն ներկայացնել Ադրբեջանը Եվրատեսիլներում և այլ հիմարություններ:
Ի դեպ,հ ոդվածի մեջ Լիլիթ Հովհաննիսյանի լուսանկարի փոխարեն դեբիլ ազերի լրագրողները տեղադրել են Սիրուշոյի լուսանկարը:
Գագիկ Համբարյան. ֆեյսբուք:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը