Պուտին. «Մենք չենք ուզում սառը պատերազմ»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգում ընթացող միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է, թե Ռուսական կողմը չի ուզում վերադառնալ «սառը պատերազմի» ժամանակները։ «Ես չէի ցանկանա մտածել, որ մենք անցնում ենք սառը պատերազմի։ Համոզված եմ, որ ոչ ոք դա չի ուզում։ Մենք հաստատ չենք ուզում: Խորհրդային միության փլուզումից հետո մենք մտածում և սպասում էինք, որ վրա կհասնեն համընդհանուր բարօրություն և համընդհանուր վստահության մթնոլորտ։ Ռուսաստանն այդ ժամանակ շատ, ինչպես նորաձև է այսօր ասել, մարտահրավերների է բախվել՝ անջատողականության, արմատականության, համաշխարհային ահաբեկչության սպառնալիքի։ Գործընկերներից մեր կողմից ակնկալվող աջակցության փոխարեն մենք այլ բան տեսանք՝ աջակցություն անջատողականությանը»,–նշել է Պուտինը։
