Հայաստանը և Իրանը հանում են վիզային ռեժիմը
ԱԺ-ում քննարկվում է Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև ստորագրված՝ «Քաղաքացիների առանց մուտքի արտոնագրերի այցելությունների մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու հարցը: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ այսուհետ կգործի այն ռեժիմը, որ առանց որևէ վիզայի ձևակերպման Հայաստանի քաղաքացիները կարողանան այցելել Իրանի Իսլամական Հանրապետություն և հակառակը: Շավարշ Քոչարյանը նշեց, որ այժմ գործում է վիզային ռեժիմ, սակայն վիզա տրամադրվում է բավականին պարզեցված ռեժիմով՝ անմիջապես սահմանին: Սակայն փոխըմբռնման հուշագրով վիզաների պահանջը հանվում է:
