Վարդան Օսկանյանը` «Համախմբում» կուսակցության նախագահ
«Համախմբում» կուսակցության այսօրվա հիմնադիր համագումարում որոշում կայացվեց Վարդան Օսկանյանին ընտրել կուսակցության նախագահ, փոխնախագահներ ընտրվեցին պատգամավորներ Էլինար Վարդանյանը և Ստեփան Մարգարյանը: Կուսակցության Խորհրդի համակարգող ընտրվեց Անդրանիկ Թևանյանը: Համագումարում որոշվեց նաև Վերստուգիչ հանձնաժողովի կազմը` Գրիգոր Գևորգյան, Հասմիկ Սարգսյան, Միքայել Բաղդասարյան:
