Նա իր գոյությունը թող քարշ տա Թուրքիայում.պատմաբանը Աթեշյանի մասին
Պատմաբան Գեւորգ Յազըճյանը համոզված է,որ Պոլսո պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը չպետք է գա Հայաստան: «Ես խորհուրդ կտայի նա առհասարակ այս հողը չպղծեր, ամեն ինչ չափ ու սահման ունի: Նրա ֆիզիկական անվտանգությունը մեր իշխանություններն այս ընթացքում չեն կարող ապահովել: Նա իր գոյությունը թող քարշ տա Թուրքիայում: Երբ նա կապաշխարի եւ ներողություն կխնդրի հայ ժողովրդից, այլ բան է, գուցե կարողանանք նրան ներել: Բայց ինչ էլ լինի, պարոն Արթինի արածը բացահայտ աղանդավորություն է, Ցեղասպանության անմեղ զոհերի սրբադասումն արհամարհող այս մարդը ոչ այլ ինչ է, քան աղանդավոր»,- Հայելի ամումբում հրավիրած ասուլիսում նշեց նա: Պատմաբան Գեւորգ Յազըճյանին զարմացնում է Արամ Աթեշյանի այն հայտարարությունը, թե նա Պոլսի Շիշլի թաղամասում իր 40 տարվա կուտակած գումարով բնակարան է գնել: «Այ սիրելիս, դու նախ իրավունք չունես գումար ունենալու եւ ոչ միայն դու: Նավասարդ կոչեցյալն էլ, Գարեգին կոչեցյալն էլ, Արամն էլ, Թորոսն էլ, Մարտիրոսն էլ: Որեւէ մեկը, որը հոգեւորական է, աղքատության երդում է տալիս։ Նշանակում է՝ նախ դուք կեղծավոր եք, աղքատության երդում եք տալիս, մյուս կողմից հարստություն եք կուտակում»,- ավելացրեց պատմաբանը:
