Ոստիկանությունը դարձել է Սամվել Ալեքսանյանի անձնական օգտագործման բաժինը.Փաշինյան
Խորհրդարանը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները, քվեարկության ներկայացվեց «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիրը:Նախագիծը ընդունվեց 102 կողմ, 4 դեմ եւ 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հիշեցրեց մամուլում հրապարակված լուրը՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մասին. «Այսօրվա մամուլում սարսափելի պատմություն է հրապարակվել Ալեքսանյանի առևանգումների և ահաբեկումների մասին. պահանջում եմ, որ ՀՔԾ-ն մանրակրկիտ քննություն անցկացնի, ուսումնասիրի ոստիկանության Մալաթիայի բաժնի գործունեությունը, որը դարձել է Սամվել Ալեքսանյանի անձնական օգտագործման բաժինը»։ Հիշեցնենք, ըստ հրապարակման՝ Սամվել Ալեքսանյանն առեւանգել է իր աշխատակցին, խլել բիզնեսները։ Լուսանկարը՝ armtimes.com-ի
