Արծրուն Հովհաննիսյանը`«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի բերման ենթարկման մասին
ՀՀ Պն մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ ֆեսյբուքյան իր էջում գրել է. «Armlur.am կայքի կողմից տարածվում են կեղծ տեղեկություններ այն մասին, որ ՀՀ ՌՈ աշխատակիցները բերման են ենթարկում իրենց աշխատակցին: Տեղեկացնենք, որ ՀՀ ՌՈ-ը նման գործառույթ իրականացնել չի կարող: Խոսքը գնում է ՀՀ Քննչական Կոմիտեի քննիչի օրենքով նախատեսված ծանուցագրի պահանջները չկատարելու մասին: Հ.Գ. Հատուկ Թագուհի Թովմասյանի համար: Ձեր զրպարտիչ նյութի մեխն ու անգամ վերնագիրը այն մասին է, որ դա իրականացվում է կոնկրետ անձի հրահանգով: Իմ պարզաբանումը այն մասին է, որ դա իրականացվում է համապատասխան պետական մարմնի կողմից, որը անգամ ՀՀ ՊՆ-ի հետ որևէ կապ չունի: Այսքանից հետո թող ընթերցողները որոշեն թե ով է ապատեղեկատվությամբ զբաղվում»:
