«ՀԺ». ՀՀ տնտեսությունը անցած տարի 9.3 տոկոսի անկում Է գրանցել
«2013 թվականից մինչև հիմա մեր պաշտոնական վիճակագրությունը ամեն տարի ցույց է տվել տնտեսական աճ, այսինքն ՀՀ Համախառն ներքին արդյունքը անընդհատ աճել է: Սակայն միջազգային ֆինանսական կառույցները հենվում են այլ ցուցանիշի վրա։ Խնդիրն այն Է, որ մեր պաշտոնական վիճակագրությունը ՀՆԱ-ի փոփոխություն ը ցույց Է տալիս բացառապես ՀՀ դրամով, իսկ օրինակ Արժույթի միջազգային հիմնադրամը երեկ հրապարակել Է մի տեղեկանք, որում հաշվի Է առնում մեր տնտեսության ծավալը բացառապես դոլարով արտահայտված, և ստացվում Է բոլորովին այլ պատկեր։ Ըստ այդմ, 2015 թվականին, երբ մեր պաշտոնական վիճակագիրները ներկայացրին Հայաստանում 3 տոկոսանոց տնտեսական աճ, իրականում մեր տնտեսությունը անցած տարի 9.3 տոկոսի անկում Է գրանցել։ Եթե 2014 թվականին մեր ՀՆԱ-ն կազմել Է 11 միլիարդ 644 միլիոն դոլար, ապա 2015-ին այդ ցուցանիշը եղել Է 10 միլիարդ 561 միլիոն»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
