ԵԱՏՄ-ն պատրաստ է Եվրամիության հետ երկխոսության. Տիգրան Սարգսյան
Եվրասիական տնտեսական միությունը պատրաստ է քննարկել Եվրամիության հետ տարբեր ոլորտներում համագործակցելու հարցեր, Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած տնտեսական միջազգային ֆորումի ժամանակ իր ելույթնում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Մենք երիտասարդ կազմակերպություն ենք և մեր հասցեին լսում ենք կարծիքներ այն մասին, որ Եվրասիական տնտեսական միությունով փորձ է արվում վերաստեղծել Խորհրդային միությունը: Ես ցանկանում եմ տեղեկացնել, որ մեր երկրներն ունեն հավասար ներկայացվածություն` անկախ բնակչության թվից, տարածքից, սոցիալական, տնտեսական զարգացումից: Մենք պատրաստ ենք այդպիսի երկխոսության, տարբեր երկրների, այդ թվում` Եվրամիության նետ: Մենք պետք է կամուրջներ կառուցենք, այդ թվում, Եվրամիության հետ», - նշել է Սարգսյանը
