Պարտքատերերը
Աժ-ում Էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը, ներկայացնելով Համաշխարհային բանկի հետ 30 մլն դոլարի վարկային համաձայնագիրը՝ բանկերին պետական էլեկտրակայանների պարտքերի վերակազմավորման համար, նշել է, որ Երեւանի ՋԷԿ-ին պարտք են «Նաիրիտն ու «Վանաձոր Քիմարտը», իսկ ՋԷԿ-ը ինքը պարտք է «Գազպրոմին»: Ինչպես ասել է՝ 2016-ի փետրվարի 1-ի դրությամբ Երեւանի ՋԷԿ-ի դեբիտորային պարտքը կազմել է 32 մլրդ դրամ, հիմնականում էներգահամակարգից դուրս գտնվող կազմակերպություններից, այդ թվում «Նաիրիտից» ու «Վանաձոր Քիմարտից»: ՋԷԿ-ի վարկային պարտքը «Գազպրոմ Հայաստանին» կազմել է 39 մլրդ դրամ: ՋԷԿ-ի մյուս վարկային պարտքերը կազմում են 6.5 մլրդ դրամ: Համաշխարհային բանկի վարկը ուղղվելու է մասամբ Երեւանի ՋԷԿ-ի գազի պարտքերի մարմանը, մասամբ էլ՝ Երեւանի ՋԷԿ-ի ու Հայկական ԱԷԿ-ի բանկային վարկերի վերակազմավորմանը:
