Ճիշտ են ասում, որ գյումրեցի վարորդները շումախերներ են.Հովհաննես Մարգարյան

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է «ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016թ.  մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիրը»: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը շնորհակալություն հայտնեց նախագծի բոլոր հեղինակներին. «Գյումրիին հարկային արտոնություններ տալու մասին նախագիծ է ներկայացրել, որով մասնավորապես նախատվություն կտրվի գյումրեցի շինարարներին: Եկեք բոլորս միավորվենք. նախագիծը բաց է:«Գյումրիում բոլորս գիտենք՝ ով-ով է, ում տղան է, ում կաթն է կերել, ովքեր են մամն ու պապը: Ինչպես ասում են՝ վերքը տիրոջն է ցավ տալիս. մենք գիտենք՝ ինչ բան է դա: Փառք ու պատիվ այն մարդկանց, որոնք անկեղծորեն տեր են կանգնում, որ գյումրեցին մեջքը շտկի, քանի որ Գյումրին կա ու մնում է նամուսի, թասիբի, արվեստի, սպորտի քաղաք: Ճիշտ են ասում, որ գյումրեցի վարորդները շումախերներ են. կան փողոցներ, որտեղ մեքենան վերածվեց լոդկայի՝տպավորությունն այդպիսին էր»: Նա խոսեց Գյումրիի մյուս խնդիրներից. «Ինչպես ասում են՝ հնձածներդ խոտ չի՞. մենք լավ հիշում ենք՝ ինչ արեց «Գլենդել հիլզ»-ը, որտեղ ոչ մի գյումրեցի չի աշխատել: Ես խոնարհվում եմ Քըրք Քըրքորյանի առաջ, որ Լինսի ծրագրով շինարարությանը գյումրեցիներ աշխատեցին: Գյումրին ժամանակին ուներ հեծանիվի գործարանից մինչեւ կուկլի գործարան: Մեծանուն Շիրազին հարցնում են՝ ինչո՞ւ ես մենակ շրջում, իսկ նա ասում է՝ առյուծները մենակ են շրջում, գայլերն են ոհմակով շրջանում: Կամ ինչպես Ավետիք Իսահակյանն է ասում՝ ուրիշի գրկում նստած սեր է խոստանում: Հլը վարկը ձեռք չվերցրած, պարզվեց, որ արդեն յոթ հարյուր հազար եվրոն արդեն փոխանցվել է, արդեն ծախսվել է՝ խորհրդակցության համար, թե տասը փողոցից որը ընտրեն: Գյումրեցին ինքը շատ լավ գիտի՝ որ փողոցը պետք է վերանորոգվի: Մենք ուզում ենք, որ արդյունավետ ծախսվեն այս գումարները. Տոկոսները, ի վերջո, սպասարկելու է Գյումրին:Այս համաձայնագրին պետք է բոլորը կողմ քվեարկեն:Եւ արժանապատիվ գյումրեցին կունենա կարգին փողոցներ»:  

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am