Արամ Աթեշյանը ծառայում է սատանային

«Արամ Աթեշյանը ոչ թե Աստծուն է ծառայում, այլ սատանային, որովհետև Աստված ասում է՝ սուտ վկայություն մի՛ տուր, սուտ մի՛ խոսիր, իսկ այս մարդը զբաղվում է խարդախությամբ։ Այս հոգևոր ծառայողը եկավ համալրելու ազգի դավաճանների շարքը։ Նման դավաճաններ 1915 թվին էլ են եղել. 1915թ. ապրիլի 24-ին մտավորականների ցուցակը կազմվել է հայի ձեռքով։ Այս հարցերում պետք է լինենք խիստ վճռական, ու տատանումներ չպետք է լինեն։ Գործ ունենք ազգային ամենասրբազան հարցի հետ: Հայկական տարբեր համայնքներ հսկայական աշխատանք են տանում, որ Ցեղասպանությունը համաշխարհայնացվի, հիմա մի հայ վեր է կենում ու ծառայելով այն երկրի տիրոջը, որտեղ ապրում է, արբապիղծ բաներ է անում»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում նշեց   գրականագետ Դավիթ Գասպարյանը : Գրականագետը նշեց, որ իրեն հետաքրքրում է, թե 1915թ. որտե՞ղ են եղել Աթեշյանի նախնիները, ու ի՞նչ է կատարվել նրանց հետ. «Որևէ ընտանիք չի խուսափել այդ սպանություններից, և հիմա եթե մարդն ուրանում է, պետք է դատապարտել»: Նա ընդգծեց, որ, թեև եկեղեցու գործերին խառնվելը բարդ է, բայց պետք է առանձին դեպքերում կարգալույծ անելու հնարավորություն լինի. «Ինչքան էլ եկեղեցին իր ավանդական սկզբունքներն ունենա, բայց բաներ կան, որ պետք է անել: Այս մարդը պետք է հայությունից հեռանա»: Դավիթ Գասպարյանը հիշեցրեց նաև մեկ այլ դեպք, երբ Աթեշյանը հային ոչ վայել պահվածք էր դրսևորել. «Անցյալ տարի այս ժամանակներն էին չէ՞, երեք ազնվական հայ տղաներ, թեև մահմեդականություն էին ընդունել, եկան, ցանկացան վերամկրտվել, վերականգնել քրիստոնեությունը, այս մարդը չթողեց։ Ինքը պետք է հասկանա, որ թշնամիների, ազգուրացների շարքում է»։  

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am