Ադրբեջանն ամեն կերպ աշխատում է փակ պահել ԼՂ թեման. Սերժ Սարգսյան

Համոզված եմ, որ այցելությունն ամենաճիշտ ճանապարհն է կարծիք կազմելու երկրի, նրա ժողովրդի և իշխանությունների մասին, որովհետև Ադրբեջանն ամեն կերպ աշխատում է փակ պահել ԼՂ թեման, փորձում է արգելել տարբեր երկրների քաղաքական, մշակութային գործիչների մուտքը Արցախ, որպեսզի կարողանա հեշտությամբ իրականացնել իր քարոզչությունը Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ ընդունել է «Գլոբալ Բրիջիս»-ի կողմից կազմակերպված երիտասարդ առաջնորդների 15-րդ համաժողովի մասնակիցներին՝ շուրջ հինգ տասնյակ երկրներից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, «Գլոբալ բրիջիս»-ի նախագահ Հանս Ալբրեխտը և կազմակերպության գործադիր փոխնախագահ Բեատե Լինդեմանը: ՀՀ Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել շփումները երիտասարդության հետ, որը, նրա համոզմամբ, լավ հնարավորություն է նոր սերնդի ներկայացուցիչների հետ քննարկելու արդի մարտահրավերներն ու ծանոթանալու նրանց նորարարական գաղափարներին: «Բառացիորեն մի քանի օր առաջ հենց այս դահլիճում հանդիպեցի Եվրոպական երիտասարդական ֆորումի խորհրդի անդամների հետ, և մենք ունեցանք շատ հետաքրքիր զրույց: Ես լիահույս եմ, որ «Գլոբալ Բրիջիս»-ը Հայաստանում արդյունավետ է աշխատելու: Տեղյակ եմ, որ ձեր կազմակերպությունն իր ստեղծման օրվանից կոչված է եղել ակտիվացնելու երկխոսությունը տարբեր մայրցամաքների ներկայացուցիչների հետ, սերտացնելու հարաբերությունները, ամրապնդելու փոխգործակցությունը, ինչպես նաև խթանելու երիտասարդների գործունեությունը: Կազմակերպության նպատակներն ամբողջովին համահունչ են մեր որդեգրած քաղաքականությանը, և մենք մշտապես աշխատում ենք, որպեսզի մեր պետական տարբեր կառույցների կողմից որոշումների ընդունման գործընթացում ներգրավենք երիտասարդներին և որ ամենակարևորն է՝ այդ որոշումներն իրականացնելիս ակտիվ դերակատարություն տանք երիտասարդներին»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ներկայացնելով, թե ինչ մեխանիզմներով է իրականացվում այդ աշխատանքը երիտասարդների հետ օրենսդիր, գործադիր մարմիններում կամ կուսակցական աշխատանքում: Նախագահը կարևորել է, որ համաժողովի մասնակիցները Հայաստան այցելությամբ հնարավորություն են ստացել նաև որոշ չափով ծանոթանալու հայ ժողովրդի պատմությանը, այցելելու Հայաստանի տեսարժան վայրեր և առաջարկել է հետագայում ծրագրել այցելություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: «Տեղյակ եմ, որ ձեր քննարկումներում անդրադարձել եք նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին: Համոզված եմ, որ այցելությունն ամենաճիշտ ճանապարհն է կարծիք կազմելու երկրի, նրա ժողովրդի և իշխանությունների մասին, որովհետև Ադրբեջանն ամեն կերպ աշխատում է փակ պահել ԼՂ թեման, փորձում է արգելել տարբեր երկրների քաղաքական, մշակութային գործիչների մուտքը Արցախ, որպեսզի կարողանա հեշտությամբ իրականացնել իր քարոզչությունը»,-նշել է ՀՀ Նախագահը: Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ինչպես ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին, առկա խնդիրներին և հեռանկարին, ս.թ. ապրիլի սկզբին ԼՂ-ի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից 1994թ. Զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտմանն ու ԼՂ ժողովրդի նկատմամբ աննախադեպ ագրեսիային, այնպես էլ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությամբ մեր երկրի տնտեսության զարգացման, նաև օտարերկրյա ներդրումների համար ստեղծված նոր հնարավորություններին ու բարենպաստ պայմաններին, Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը և դրա զարգացմանը միտված նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններին, Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման միջազգային գործընթացին, համայն մարդկության համար այդ գործընթացի կարևորությանը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու զարգացման հեռանկարին, ՀՀ տնտեսության առաջնահերթություններին, ՀՀ-ՌԴ հարաբերություններին և մի շարք այլ թեմաների: Հանրապետության Նախագահը հանդիպման ավարտին հաջողություններ է մաղթել «Գլոբալ Բրիջիս»-ի կազմակերպած երևանյան համաժողովին:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am