Ուժի մեջ կմտնի նոր որոշում, որը կվերաբերվի ապրիլյան մարտական գործողությունների մասնակից կամավորներին

Վաղվանից օրինական ուժի մեջ կմտնի ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 2–ի N 580-Ն որոշումը, որով սահմանված է. «Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Սահմանել, որ` 1) կամավորական է համարվում 2016 թվականի ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի Հանրապետության կողմից 1994 թվականի զինադադարի համաձայնագրի խախտման հետևանքով տեղի ունեցած մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված և մարտական գործողությունների շրջան մեկնած` զինվորական ծառայության մեջ չգտնվող անձը. 2) եթե կամավորականը զոհվել (մահացել) է, անհայտ կորել է կամ մահվան պատճառ հանդիսացած կամ հաշմանդամություն առաջացրած վնասվածքը կամ խեղումն ստացել է հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ, ապա զոհված (մահացած) կամ անհայտ կորած կամավորականի ընտանիքի անդամի, հաշմանդամ ճանաչված կամավորականի սոցիալական պաշտպանությունն իրականացվում է, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի, ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած զինծառայողի ընտանիքի անդամի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով. 3) եթե կամավորականը մահացել է, անհայտ կորել է կամ մահվան պատճառ հանդիսացած կամ հաշմանդամություն առաջացրած վնասվածքը կամ խեղումն ստացել է սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված հանգամանքների հետ չկապված պայմաններում (սակայն մարտական գործողությունների շրջանում), ապա մահացած կամ անհայտ կորած կամավորականի ընտանիքի անդամի, հաշմանդամ ճանաչված կամավորականի սոցիալական պաշտպանությունն իրականացվում է զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողի ընտանիքի անդամի և զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ ճանաչված զինծառայողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով. 4) սույն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված` զոհված (մահացած), անհայտ կորած կամավորականի ընտանիքի անդամի, հաշմանդամ ճանաչված կամավորականի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է պայմանագրային զինվորական ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում ունեցող և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող` զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի կամ զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ ճանաչված զինծառայողի համար սահմանված կարգով: Զոհված (մահացած) կամ անհայտ կորած կամավորականի ընտանիքի անդամին, հաշմանդամ ճանաչված կամավորականին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 որոշմամբ սահմանված տեղեկանքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշմամբ սահմանված պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ տեղեկանքը տրամադրում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը: Կամավորականի` սույն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված վնասվածքի կամ խեղման պատճառական կապի վերաբերյալ փորձաքննությունը կազմակերպում և համապատասխան որոշում ընդունում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի N 46-Ն որոշմամբ սահմանված կարգով: Վնասվածքի կամ խեղման պատճառական կապի վերաբերյալ փորձաքննությունը կազմակերպվում է կամավորականի ստացած վնասվածքը կամ խեղումը հավաստող ստացիոնար բուժման կամ հետազոտման էպիկրիզի և վնասվածքը կամ խեղումն ստանալու հանգամանքների վերաբերյալ զորամիավորման (զորամասի) հրամանատարի տված տեղեկանքի առկայության դեպքում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման տված միջնորդագրի հիման վրա: Մանրամասները՝ iravaban.net կայքում  

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am