Մոսկվայում կայացել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հոբելյանական նիստը
Մոսկվայում այսօր կայացել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հոբելյանական նիստը: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, նիստում քննարկվել են մինչև 2020 թվականը ռազմական համագործակցության հայեցակարգի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր, ԱՊՀ անդամ երկրների օդատիեզերական պաշտպանության հայեցակարգի նախագիծը, 2016թ. Բանակային միջազգային խաղերի նախապատրաստության և անցկացման հարցեր: «ԱՊՀ երկրների հիմնական խնդիրն է թույլ չտալ դրա տարածումը համագործակցության երկրների տարածքներում: Այսօրվա հանդիպումն անցկացվում է Հայրենական մեծ պատերազմի 75-րդ ամյակի նախօրեին: Այդ ժամանակ աշխարհին մարտահրավեր նետեց նացիզմը, այսօր մարդկության գլխավոր սպառնալիքը միջազգային ահաբեկչությունն է: Մեր առաջ խնդիր է դրված՝ թույլ չտալ դրա տարածումը ԱՊՀ-ի տարածքում»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ գործկոմի և ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները:
