Կամ պիտի դուռը շրխկացնենք, կամ պիտի աշխատենք.Շարմազանով
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմանազովը՝ պատասխանելով հարցին, թե ո՞րը կլինի հայկական կողմի արձագանքը, եթե Ղարաբաղն այնդեպս էլ չմիանա բանակցություններին,ասաց.«Կամ պիտի դուռը շրխկացնենք, որը ճիշտ չեմ համարում, դա դեմարշ կլինի, կամ պիտի աստիճանաբար աշխատենք եւ հասնենք նրան, որ Ղարաբաղը դառնա բանակցությունների լիարժեք կողմ: Առաջին անգամ չէ, որ հայկական կողմերն ասել են, որ Ղարաբաղը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ: Իհարկե, Ղարաբաղն այսօր ներգրավված է բանակցություններին, բայց ոչ որպես լիարժեք կողմ: Պատահական չէ, որ համանախագահները նշել են, որ համաձայնագրի կարեւորագույն վերջնական փուլում Ղարաբաղը պետք է դառնա կողմ: Առանց Ղարաբաղի անհնար է լուծել այս խնդիրը:Եթե համանախագահները խոսում են 1994-ի զինադադարի անժամկետ լինելու մասին, ապա պետք է ասենք, որ 1994-ի զինադադարը կնքել են նախեւառաջ ԼՂՀ-ն»:
