ՌԴ-ն կպահպանի ռազմավարական համագործակցությունը Հայաստանի հետ. Շոյգու
TASS-ը տեղեկացնում է,որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Ռուսաստանը պլանավորում է պահպանել Հայաստանի հետ ռազմավարական համագործակցությունը: Մենք կցանկանայինք հետագայում ևս պահպանել մեր ռազմավարական գործընկերությունը:Երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը կարգավորվում է ավելի քան 50 պայմանագրերի և համաձայնագրերի հիման վրա: Մեր համագործակցության տեմպերն ու հագեցվածությունը մեզ բավարարում են: Մենք համագործակցում ենք բոլոր ուղղություններով, առանձին կարող եմ նշել կրթական հարցով ուղղությունը»,- ընդգծել է Շոյգուն: Նա հիշեցրել է որ բազմաթիվ հայ զինվորականներ ուսում են ստանում ռուսական ռազմական բուհերում, այս տարի ներկայացվել է ավելի քան 200 սպայի ուսուցման հայտ: «Մենք պատրաստ ենք աջակցել»,- հավաստիացրել է Շոյգուն: Սեյրան Օհանյանը նշել է, որ ուրախ է հանդիպման և պաշտպանական համագործակցության որոշ հարցերի վերաբերյալ քննարկման համար:
