«Ժ. Սէֆիլյանի նկատմամբ զրպարտչական քարոզարշավ է սկսվել»
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Շտաբի հաղորդագրությունը. Վարչախումբը Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ բացահայտ զրպարտչական քարոզարշավ է սկսել Վարչախումբը, սպառելով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին սև քարոզի քիչ թե շատ գաղտնի և անուղղակի մեթոդներով վարկաբեկելու զինանոցը, անցում է կատարում նրա նկատմամբ բացահայտ զրպարտչական քարոզարշավին: Արմենիա հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի 2016 թ. հունիսի 12-ի 197-րդ թողարկման մի մասը («Հաղթանակը շատ հայրեր ունի» խորագրով հետաքննության հատվածը (26:25-37:10),ինչպես նաև դրա վերաբերյալ անոնսները https://www.youtube.com/watch?v=eQJG3eZtBg8) Արցախյան պատերազմի մի դրվագի խեղաթյուրված ներկայացման միջոցով պատրաստվել և հրապարակվել է Ժիրայր Սէֆիլյանի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորելու ուղղակի դիտավորությամբ ու հստակ նպատակադրմամբ:
