Ինձ մնացել էր ապրելու ընդամենը վայրկյաններ. Հարություն Մովսիսյան

Հունիսի 10-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանը, ով մշտապես աչքի է ընկնում իր կենսուրախությամբ, ինքնազգացողության վատացման պատճառով դիմեց բժշկի: Բժիշկների անհապաղ ընդունած որոշումը մեկն էր՝ պետք է անմիջապես ստենտավորել սրտի անոթը: «Նախորդող օրերին կրծքավանդակումս երկու անգամ այրոց և ցավեր զգացի, բայց այդ ամենը կապում էի նրա հետ, որ գուցե անառողջ կամ հին սնունդ եմ օգտագործել, սխալ սննդակարգ ունեմ: Մտածում էի՝ ստամոքսս է ցավում: Հատկապես, որ այդ պահին Աբովյանում էի՝ խնջույքի: Շտապօգնություն եկավ ու ասացին, որ սիրտս լավ վիճակում չի, բայց չհավատացի, վստահ էի, որ ստամոքսի խնդիր է: Բայց քանի որ նույնը կրկնվեց հաջորդ օրը, կասկածեցի… Ցերեկը՝ ժամը 13:00-ին, գնացի բժշկի, ժամը 15:00-ին ինձ արդեն վիրահատում էին, ամեն ինչ այդքան լուրջ էր»,-Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց արդեն իսկ նկարահանման հրապարակում գտնվող Հարություն Մովսիսյանը: Կարելի է ասել՝ առաջին անգամ դերասանի կյանքը փրկել է կինը, երկրորդ անգամ՝ դուստրը՝ ստիպելով անհապաղ դիմել բժշկի: «Ես այնքան էլ ուշադրություն չեմ դարձնում նման բաներին: Նախորդ անգամ կինս էր ստիպել, այս անգամ էլ աղջիկս լացակումած ինձ գրկեց, ասաց, որ անպայման բժշկի գնամ: Մայր ու աղջիկ ինձ «սպառնացին»՝ եթե չգնամ, ոստիկան են կանչելու ու ինձ ստիպողաբար բժշկի տանեն: Որոշեցի աղջկաս «խաթրից» դուրս չգալ ու գնացի հիվանդանոց: Ստուգեցին ու միանգամից վիրահատարան ուղարկեցին, ստենտավորեցին: Ինձ մնացել էր ապրելու ընդամենը վայրկյաններ, կանգնած էի սուր ինֆարկտի շեմին, որից փրկում չէր լինի: Երախտապարտ եմ աղջկաս, ով ուղղակի փրկեց կյանքս»,-խոստովանեց մեր զրուցակիցը: Տարիներ առաջ վաստակավոր արտիստը ևս մեկ նմանատիպ վիրահատություն էր տարել. Սրտի անոթները փոխարինվել էին իր մարմնից վերցված 3 երակով, որոնցից մեկն էլ այս անգամ կես սանտիմետրի չափ «լոճվել» էր՝ դառնալով կյանքի հետ անհամատեղելի: «Հենց ստենտը դրեցին, ամեն ինչ անցավ: 3 օր մնացի հիվանդանոցում, կարող էի մեկ օր էլ մնալ, բայց բժիշկների թույլտվությամբ դուրս եկա, քանի որ նկարահանումներս կձախողեի: Բժիշկներին ասացի, որ արդեն լավ եմ, սրտի հետ այլևս խնդիր չունեմ, պարզապես ցուցում տվեցին՝ մոտ 10 օր առավել հանգիստ ռեժիմով աշխատել: Ու, բնականաբար, մնալու եմ իմ հրաշալի բժիշկների հսկողության տակ, որոնց շատ շնորհակալ եմ: Ջանացին, որ ամեն ինչ լավ լինի, կյանքս փրկեն: Վստահեցնում են, որ նման խնդրի առջև այլևս չեմ կանգնի»,-ընդգծեց նա: Դերասանի ծանրաբեռնվածությունն այսօր սահմանափակվում է «Կենտրոն» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Երանի» հեռուստասերիալով: «Մի քանի առաջարկ էլ ունեմ, բայց դրանք զրույցի մակարդակի են, լուրջ փուլում չեն, որ կարողանամ կիսվել: Շուտով վերանորոգումից հետո Սունդուկյան թատրոնն էլ կբացվի, ընդգրկված եմ Արմեն Էլբակյանի բեմադրած «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացման մեջ՝ Մանուկ աղայի կերպարով: Փառք Աստծո, աշխատանք ունեմ, ես առանց աշխատանք չեմ պատկերացնում իմ կյանքը»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Հարություն Մովսիսյանը:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am