էլէներգիայի նոր սակագինը հայտնի է
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակել է էլէներգիայի նոր սակագնի իր հաշվարկները, ըստ որի մեկ կիլովատ ժամ էլէներգիայի ցերեկային սակագինը կկազմի 46 դրամ 20 լումա, գիշերայինը` 36 դրամ 20 լումա: Ներկայումս 1 կվտ ժամի ցերեկային սակագինը 48.78 դրամ է, գիշերայինը` 38.78 դրամ: Նոր սակագինը ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից:
