Հայտնի է Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպման օրը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Երկուշաբթի օրը՝ հունիսի 20-ին, ԼՂ հակամարտության կարգավորման հարցով ՀՀ, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում է պլանավորվում: Ենթադրվում է, որ եռակողմ հանդիպումից առաջ ՌԴ նախագահն առանձին հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ»,-ասել է Ուշակովը: Ինչպես հաղորդվում է, հանդիպման ընթացքում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցը: Նրա խոսքով՝ ռուսական կողմը «ակտիվ քայլեր կձեռնարկի՝ հակամարտության կարգավորման հարցում կողմերին աջակցություն ցուցաբերելու համար»:
