Հասանովը Մոսկվայում է
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այսօր մեկնել է Մոսկվա: Հասանովն այնտեղ է ԱՊՀ-ի պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի համար: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը: Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ԱՊՀ շրջանակում ռազմական համագործակցության տարբեր կողմեր:
