«Բյուջեի անունը եկեք դնենք պարտքի վերադարձման գրասենյակ». Փաշինյան
Բյուջեի կատարողականում նշված է, որ դեկտեմբերին Հյուսիս-Հարավ մայրուղու Արտաշատ-Երևան հատվածը շահագործման է հանձնվել, բայց բոլորը գիտեն, որ դա հետո փակվեց: Այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Պաշտոնապես շահագործման հանձնված ճանապարհը փակ է շահագործումից 5-6 ամիս անց։ Եթե չեմ սխալվում, Հայաստանում ոչ մի ճանապարհաշինարարական աշխատանք չի իրականացվել հայաստանյան միջոցներով, այսինքն՝ 26 տարվա պետություն ենք, ու ոչ մեկի մոտ խնդիր չի առաջանում, հա դե ճանապարհը պիտի սարքենք, դե վարկ պիտի վերցնենք, բա ի՞նչ, բա լույսերը քաշենք, վարկ պիտի վերցնենք, բա զենք առնենք, հա դե վարկ պիտի վերցնենք, հա բա մեզ որտեղի՞ց էդքան փող, բա մեր պետությունը 26 տարի ինչո՞վ է զբաղված, եկեք ընդհանրապես ՀՀ պետբյուջե հասկացությունը փակենք, գնանք ամեն ինչի համար պարտք վերցնենք, բյուջեի անունն էլ դնենք պարտքի վերադարձման գրասենյակ»,-ասաց Փաշինյանը:
