Արտակարգ իրավիճակ «Զանգեր»-ում
Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածի ավտոճանապարհը նպատակահարմար չէ խոշոր, կապիտալ հիմնանորոգման կամ վերակառուցման համար: Այսօր ԱԺ-ում հայտարարեց Տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը Փոխնախարարը նշեց, որ եթե չլինեին ապրիլյան դեպքերը, ապա այդ ճանապարհին արտակարգ ռեժիմ չէր գրանցվի. «Հիմնական խնդիրը այն էր, որ մենք ինչքան էլ հորդորում ենք ամառային անվադողերով չերթեւեկել՝ սառույցի վրա, բայց մեր քաղաքացիները ականջալուր չեն լինում մեր խորհուրդներին, անձամբ ես տեսել եմ, այդ օրերին խցանումների պատճառը այն էր, որ ավտոմեքենաները չէին կարողանում երթեւեկել»:
