Հարձակում հայկական մեյլերի վրա

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը իր բլոգում տեղեկացրել է, որ հաճախակի են դարձել ադրբեջանական մեյլային ֆիշինգի դեպքերը, հարևանների հաքերները կեղծ մեյլերով փորձում են գաղտնաբառեր գողանալ։ Փորձագետը գրում է. «Վերջին օրերին մի շարք ինտերնետից օգտվողներ սկսել են ստանալ էլեկտրոնային նամակներ, որոնց հիմնական իմաստը հետևյալն է․ տեքստում գրվում է (իբր մեյլի ադմինիստրացիայի կողմից), որ օգտվողի մեյլը արգելափակվելու է, կամ ջնջվելու է։ Նամակը պահանջում է մտնել հղումով և հաստատել, որ մեյլը ձերն է՝ ներմուծելով գաղտնաբառը և հեռախոսի համարը։ ԿԱՐԵՎՈՐ Է․ Երբեք չի կարելի սեղմել մեյլում տրված հղմանը։ Եթե պետք է մտնել մեյլ, կամ ինչ֊որ բան հաստատել, ձեռքով հավաքեք հասցեն։ Քանի որ մեյլի մեջ հաճախ լրիվ ուրիշ հասցե է տրվում, դուք հայտնվում եք ուրիշ տեղ և ձեր ձեռքով հաքերներին տրամադրում եք ձեր գաղտնաբառը։ Իսկ հիմա կոնկրետ օրինակը․ գալիս է այսպիսի նամակ․ Hello [email protected], We have processed suspension of your email. due to mail violation and policy abuse noticed. Click HERE to confirm ownership and verify [email protected] NOTE: Failure to oblige will lead to mail malfunction, loss of files and final De-activation of mail box. Best Regards, Mail Team ————————- mail sent to: [email protected] | (C) 2016 Mail. All rights reserved. NMLSR ID 399801 Հղումը սեղմողը հայտնվում է այսպիսի տեղ։ fishing-01 Ս. Մարտիրոսյանը նշում է, որ կոնկրետ այս կայքը անորակ հաքեր է սարքել, և դա ամենևին նման չի mail.ru-ին։ Դրա մասին են վկայում նաև էջի կոդերը, որտեղ բացահայտ երևում է, որ օգտագործվել են Ապշերոնում գտնվող ինչ-որ կայքի կոմպոնենտեր»։ fishing-01 Այդուհանդերձ, փորձագետը հիշեցնում է, որ հարևան երկրի հաքերները կարող են նաև որակյալ կեղծ էջեր սարքել, որոնք արտաքինից հնարավոր չի լինի տարբերել իրականից, սակայն հասցեն ուրիշ է լինում։ Այնպես որ, պետք է ուշադիր լինել։ Ս. Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս ուշադիր լինել և երբեք չսեղմել էլեկտրոնային նամակներում զետեղված հղումների վրա։  

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am