Ա. Հովհաննիսյանը՝ ՀՕՊ համաձայնագրի մասին
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրաժարվում է մեկնաբանել երեկ համացանցում տարածված տեսանյութը, որտեղ գաղտնազերծվում են քառօրյա պատերազմի ժամանակ դիրքերում տեղի ունեցող իրադարձությունները: Նա հորդորում է ամեն ինչ ճշտել տարածող կողմից կամ ԼՂՀ ՊԲ-ից: «Ա1+»-ի հարցին, թե չպե՞տք է այդ տեսանյութը հայտնվեր համացանցում նա պատասխանեց. «Միանշանակ չպիտի հայտնվեր, բայց դա այլ տեղում, այլ հարթության վրա քննարկելու հարց է: Անկեղծ ասած ամբողջ աշխարհում դրա համար դատապարտում են»: Խոսելով ԶՈՒ-ի թերությունների մասին՝ նա նշեց, որ դրանք միշտ լինելու են. «Աշխատող մարդու մոտ թերությունների վերացում հնարավոր չի ընդհանրապես, մանավանդ՝ դինամիկ մարտական գործողությունների ժամանակ, անվտանգության խնդիրների միջավայրում: Այս իրավիճակում թերություններ կան, բայց թերություններից զատ՝ գլխավոր գիծը՝ ձեռքբերումներն են: Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձավ նաեւ ռուսական կողմի հետ կնքած ՀՕՊ պայմանագրին: Նա վստահեցրեց, որ անհրաժեշտության դեպքում հայկական կողմի հրամանատարությունն է որոշելու՝ ինչ անել. «Մենք հենց դրա համար ենք կնքել պայմանագիր, նախկինում նման բան չի եղել»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում
