Վարդգես Գասպարին կրկին պառկեց
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց Վարդգես Գասպարին կրկին պառկեց,քանի որ դատական կարգադրիչները նրան թույլ չէին տվել մասնակցել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստին՝ նշելով, որ դատավորը նրան հեռացրել է նիստերի դահլիճից։ Վարդգես Գասպարին նշեց, որ որևէ օրենք չկա, թե ինչու է ինքը հեռացվել։ Իսկ ինքը կրկին շարունակում է չհարգել դատարաններին՝ իր վերաբերմունքն այսպես արտահայտելով։ Այս պահին շարունակվում է Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստը, որտեղ պաշտպանը հրապարակում է տուժող Գեղամ Խաչատրյանի՝ նախաքննության և դատաքննության ընթացքում տված ցուցմուքների հակասությունները։ Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրան հեռացրել էր դահլիճից։
