«…Նրա զոհերը ՄԱՐԴԻԿ էին՝ տվյալ դեպքում կարևոր չէ, թե ինչին էին նրանք հավատում, ում հետ էին համբուրվում կամ անկողին մտնում»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ամերիկյան Օրլանդո քաղաքում «Փալս» գեյ-ակումբում տեղի ունեցած զարհուրելի սպանդը կրկին առիթ է տալիս մտորելու, թե ինչ է մարդը, նրա համոզմունքները, նրա ապրելակերպը, եւ ինչպես է այդ ամենն առնչվում պետության եւ նրա անվտանգության հետ: Աֆղանական ծագումով ամերիկացի Օմար Մատինը, սպանելով 50 հոգու, արտահայտել է իր ատելությունը միասեռականների, գուցե իր համակրանքը «Իսլամական պետության», թերեւս նաեւ` հավատարմությունը արմատական իսլամիզմի հանդեպ: Բայց նրա զոհերը ՄԱՐԴԻԿ էին՝ տվյալ դեպքում կարեւոր չէ, թե ինչին էին նրանք հավատում, ում հետ էին համբուրվում կամ անկողին մտնում: Նրանք իրենց մասնավոր կյանքում իրավունք ունեին անելու այն, ինչ ցանկանում են, հավաքվել ցանկացած ակումբում, ապրել այնպես, ինչպես իրենք են նախընտրում: Էրդողանին համակրող «Յենի աքիթ» թուրքական թերթն ահաբեկչությունը դատապարտելու փոխարեն, ճիշտ հակառակը՝ մեղադրել է զոհերին՝ նրանց անվանելով «այլասերվածներ»: Ի դեպ, այդ թերթը Թուրքիայում ատելություն է քարոզում ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի նկատմամբ: Իրականում «շեղվածներն» ու «այլասերվածները» նրանք են, ովքեր այս կամ այն չափով արդարացնում են բռնությունը, առավել եւս՝ սպանությունը: Նույն Օմարի մասին հայտնի է, որ նա ծեծում էր նախկին կնոջը, երբ վերջինս, օրինակ, չէր հասցնում ժամանակին անել իր լվացքը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am