Այս նախագծի նպատակն, ընդամենը, հարկերը քամելն է. Նաիրա Զոհրաբյան
«Կածում եմ՝ կառավարությունը շրջահայացություն կունենա այս նախագիծն այս տեսքով չընդունելու, որովհետև այս կերպ ընդունելուց հետո մենք մի գրանիտե տապանաքար պետք է դնենք Հայաստանի տնտեսության վրա և գրենք՝ «վախճանվեց անփառունակ մահով»»,-այսօր Ազգային ժողովում 2016 թվականի Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա չի հասկանում, թե ինչու այս ոլորտի շահառուների հետ քննարկումներ չեն անցկացվել, եթե այս նախագիծն արդեն ապրիլից եղել է խորհրդարանում: Նրա խոսքով՝ ՓՄՁ-ների ներկայացուցիչները, տնտեսությամբ զբաղվողներն ահազանգում են, որ այս նախագիծը ոչնչացնելու է Հայաստանի տնտեսությունը. «Բոլորիս համար էլ պարզ է՝ ինչու է բերվել այս նախագիծը, ընդամենը հարկերը քամելու համար, հարկային մուտքերը ավելացելու»:
