«Թուրքիայի հայությունը պետք է պահանջի պատրիարքի ընտրություններ»

Խոսք Գերմանիայի Բունդեսթագի հունիսի 2-ի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի, Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Աթեշյանի մասին. Անցնող շաբաթվա ընթացքում միջազգային եւ հայկական լրատվամիջոցները լայնորեն արձագանքեցին եւ լուսաբանեցին հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից հայոց  ցեղասպանության բանաձեւի ընդունման մասին: Գերմանիայի այս քայլը աշխարհի բազմաթիվ քաղաքական եւ պետական գործիչների, ինչպես նաեւ միջազգային հանրության կողմից ընդունվեց գոհունակությամբ՝ հատկապես նրա համար, որ Գերմանիան լինելով ժամանակին Օսմանյան թուրքիայի դաշնակից ընդունում էր նաեւ իր մեղսակցությունը ցեղասպանությունը չկանխարգելու հարցում… Բնականաբար, ինչպես սպասելի էր, Թուրքիայում այս որոշումը  դառնագին եւ սվիններով ընդունվեց: Հատկապես անհամատեղելի եւ գռեհկության աստիճանի հասավ Թուրքիայի նախագահ նորանշանակ «Սուլթան»-ի տիտղոս ստացած Էրդողանի, պետական պաշտոնյաին անվայել եւ անհամաչափ արտահայտություններն ու ռասիստական փողոցային հայհոյանքների մակարդակով Գերմանիայի՝ հատկապես ազգությամբ թուրք 11 պատգամավորների հասցեին արված սպառնալիքները: Այս պատգամավորները քաջությունը ունեցան իրենց խղճի ձայնին լսելով եւ գիտակցականությանը եւ ճշմարտությանը հավատալով կողմ  քվեարկել ցեղասպանությունը դատապարտող բանաձեւին: Գերմանիայում թուրքական հայատյաց եւ ֆաշիստական որոշակի կազմակերպություններ, Էրդողանի եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների բացահայտ դրդումներից  քաջալերված  մահվան սպառնալիքներ տեղացին այս պատգամավորների հասցեին: Եվրոպայի Հայերի Համագումարը հարգանքով է վերաբերում բոլոր այն անհատներին, կազմակերպություններին եւ պատգամավորներին, ովքեր պայքարում են արդարության եւ ճշմարտության վերահաստատման համար, միեւնույն ժամանակ  խստիվ դատապարտում է բոլոր տեսակի ռասիստական հայացքները եւ սպառնալիքները: Եվրոպայի Հայերի Համագումարը կոչ է անում թուրք ժողովրդին,  կազմակերպություններին, պետական ու ոչ պետական կառույցներին ցուցաբերել հանդուրժողականություն եւ զերծ մնալ հակահայ և կեղծ արտահայտություններից, անհեռանկար գործողություններից, պատմությանը եւ ճշմարտությանը նայել բաց եւ ուղիղ աչքերով, ցեղասպանությունը ժխտելու փոխարեն մտածել թե՝ ինչպես կարելի է շտկել անցյալի սխալները եւ գնալ այն ճանապարհով, ինչպես գնաց Գերմանիան Հրեաների ողջակիզման պարագային: Բունդեսթագի որոշման կապակցությամբ անցնող շաբաթվա ընթացքին տեղի ունեցավ մի այլ երեւույթ եւս, որը քիչ կարեւոր չեր եւ նույնպես լայն արձագանք ունեցավ հատկապես հայկական մամուլում եւ քաղաքական ու հասարակական շրջանակներում, դա Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Աթեշյան արքեպիսկոպոսի տխրահռչակ նամակն էր ուղղված Թուրքիայի նախագահ Էրդողանին: Պատրիարքի աթոռը գրաված Աթեշյանը հայոց ցեղասպանության նկատմամբ ուրացության աստիճանի հասնող իր այդ «Դաշանց» (դա-շանց)  թղթով Պոլսո հայ համայնքի անունից ներողություն էր խնդրում Էրդողանին եւ դատապարտում էր Գերմանիայի Բունդեսթագի որոշումը եւ այն, որ «հայ ազգը» վիրավորվել եւ ցավով է ընդունել այդ որոշումը: Ի պատասխան այդ նամակի Ստամբուլում հրապարակվող հայկական «Ակոս» պարբերականը գրում է. «Թուրքիո հայ հասարակության ինքնությունը եւ ենթաինքնությունը ո’չ թե այս բանաձեւի ընդունումեն, այլ ձեր ելույթեն վիրավորված է: Մանավանդ ալ« հայ ազգի գաղութատիրական ուժերու կողմե շահագործվելու» մասին ձեր տողերը ուրացման պատգամի վառ օրինակ ըլլալով նշանակվելու արժանի է»: Թուրքիայի հայությունը արժանի է ունենալու այնպիսի հոգեւոր առաջնորդ եւ պատրիարք, ով իր կոչումին եւ ժողովրդին հավատարիմ՝ կարող լինի քաղաքական եւ դիվանագիտական հեռատեսությամբ պաշտպանել հայ համայնքի իրավունքները եւ շահերը, առանց պղծելու հենց նույն եկեղեցու կողմից սուրբերի դասին արժանացած բյուրավոր նահատակների հիշատակը: Պարզից էլ պարզ է, որ Թուրքիայում չափազանց դժվար է աշխատել ու ապրել, որպես հայ, սակայն արքեպիսկոպոս Աթեշյանը կարող էր այս հարցում նվազագույնը լռություն պահպանել: Թուրքիայի հայությունը այս դժվարին կացությունից դուրս գալու համար կարիք ունի համախմբված եւ համերաշխ՝ պահանջել նրա հրաժարականը եւ 8 երկար տարիներ սպասված պատրիարքի ընտրություններ: Հակառակ պարագային արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին կարելի է  համաձայն ընդունված սովորության «ուրացող» կոչումի արժանացնել, որպեսզի դաս լինի թե’ իրեն, եւ թե’ այն հետնորդներին ովքեր կհանդգնեն իրենց ճղճիմ ու անձնական շահերի համար ուրանալ եւ ոտնահարել հայության իրավունքները:   Եվրոպայի Հայերի Համագումար Շվեդիա, Ուփսալա 2016 հունիս  13

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am